Ուկրաինան ԱՄՆ-ից հականավային հրթիռներ է խնդրում՝ նոր ճակատ բացելու համար
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է հականավային հրթիռներ և ափամերձ պաշտպանության այլ զինատեսակներ՝ ռուսական բանակի դեմ նոր ճակատ բացելու և ռուսական ներխուժումը հետ մղելու համար։ Այդ մասին գրում է The New York Times-ը։
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն պատասխանել է խնդրանքներին՝ ավելացնելով ափամերձ պաշտպանության միջոցները այս շաբաթ հայտարարված 800 միլիոն դոլար արժողությամբ փաթեթին:
Չորեքշաբթի օրը կայացած հանդիպմանը Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները նաև ասացին, որ ԱՄՆ ռազմական կապալառուները պետք է առաջարկներ մշակեն լրացուցիչ հականավային հրթիռների համար, որոնք ԱՄՆ-ը կարող է մատակարարել ուկրաինացիներին կամ դաշնակիցներին: