Զելենսկին հայտնել է, թե ինչքան զոհ ունի Ուկրաինան
Ռուսական ներխուժման ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմում են մոտ 2,5-3 հազար զինվոր և 10 հազար վիրավոր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ըստ մեր ունեցած թվերի, կարծում ենք, որ կորցրել ենք 2,5-ից 3 հազար զինծառայող։ Մենք ունենք 10 հազար վիրավոր, դժվար է ասել, թե նրանցից քանիսը ողջ կմնա»,- ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։