Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին Երկրորդ

«Ջենեսիս Արմենիա» կենտրոնը միանում է Արցախի փրկության համար մղվող պայքարին


«Ջենեսիս Արմենիա» կենտրոնը հայտարարություն է տարածել է, որում ասվում է.

««Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնը՝ իր գիտամտավոր ու կազմակերպական պատկառելի ռեսուրսով, թե՛ որպես առաջամարտիկ, թե՛ որպես շարքային զինվոր, պատրաստ է միանալ Արցախի փրկության համար մղվող պայքարին, որին ակնկալում ենք մեր ժողովրդի բոլոր շերտերի վճռական մասնակցությունը:

Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից և աննախանձելի փութաջանությամբ աշխատում է փոխել Արցախի կարգավիճակի նշաձողը՝ հույս ունենալով, որ Ռուսաստանի միջնորդությամբ ոչ հեռու ապագայում Ստեփանակերտը հնարավորություն կունենա երկխոսելու Բաքվի հետ և պաշտպանելու սեփական քաղաքական իրավունքները:

 Միջազգային հանրությունը չկարողացավ զսպել Ադրբեջանի ագրեսիան նույնիսկ այն ժամանակ, երբ մինչև 2018 թ. իշխանության ղեկին հերթապահած բոլոր էլիտաները բացահայտորեն խոսում էին հակամարտության՝ ռազմական լուծում չունենալու և փոխզիջումներով կարգավորելու մասին:

Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու վերաբերյալ Հայաստանի գործող իշխանության վերջին դատապարտելի թեզը հերթական ապացույցն է, որ վերջին 4 տարում հետևողական և ազգակործան քայլերով հայկական պետությունների գոյությանն սպառնացող իշխանական այս խմբակը լուրջ աշխատանք է տարել՝ մեկընդմիշտ փոշիացնելու ՀՀ արտաքին քաղաքական ռեսուրսը, ձախողելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, հեղինակազրկելու խաղաղ պրոցեսի միջազգայնորեն միակ մանդատակիր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, ինչը համահունչ է(ր) Ադրբեջանի՝ տասնամյակների վարած քաղաքականության տրամաբանությանը: Նիկոլ Փաշինյանը, նրա ազգակործան մոտեցումները հանրայնացնողներն ու միջազգային ասպարեզում աջակցող սուբյեկտները ՀՀ-ն անվտանգության երաշխավորից վերածեցին անվտանգային սպասարկուի:

Արցախի հակամարտության կարգավորման բանակցային պրոցեսում ունենալով ինստիտուցիոնալ, գործընթացային ու փաստաթղթային հայանպաստ ժառանգություն՝ վարչապետի աթոռն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ արժեզրկեց պետության ինքնիշխանության ռազմաքաղաքական ու դիվանագիտական, մշակութային ու անվտանգային բաղադրիչները, նվազեցրեց պետության սուբյեկտայնությունը, տապալեց դիվանագիտությունը, նպաստեց Թուրքիա-Ադրբեջան տանդեմի ռազմաքաղաքական դաշնակցության դե յուրե ամրագրմանը, չբարեփոխեց ՀՀ ԶՈՒ-ը, չթարմացրեց բանակի զինանոցը՝ այդպիսով արագացնելով հայության հանդեպ թշնամաբար տրամադրված Ադրբեջանի վաղահաս ռազմական ագրեսիան:

Ավելին, հարավկովկասյան ռեալպոլիտիկի և աշխարհաքաղաքական ծանր իրողությունների մասին հայեցակարգային մոտեցումներ ցուցաբերելու և կարմիր գծեր սահմանելու փոխարեն, հանրության ուշադրությունը շեղեց և խոսույթը ողողեց մտացածին ու արհեստական գաղափարներով, որոնք չեն սպասարկում հայկական ու Հայաստանի շահը։

Գլոբալ մարտահրավերների համատեքստում՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններից մինչև Մերձավոր Արևելքի պաղեստինաիսրայելական ճակատ, Պակիստան ու Ֆրանսիա, Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են արագացնել Հայաստանի պարտվողական իշխանության հետ «խաղաղության գործընթացը», որի վերջնական նպատակն Արցախն Ադրբեջանի կազմում պահելն է՝ կրթամշակութային ընդարձակ իրավունքների փաստազուրկ երաշխիքներով:

Հայաստանում իշխող խունտան հոգեբանական ու մտքի տեռորի է փորձում ենթարկել հասարակությանը՝ պատճառաբանելով, որ մեր պետությունն ի վիճակի չէ գտնել այլընտրանքային լուծումներ, որսալ ու որոնել դաշնակիցներ, ուստիև Անկարայի և Բաքվի թելադրած պայմաններով Արցախը զիջելը դառնում է օրինաչափ:

Արցախը չի կարող ունենալ քաղաքական ու անվտանգային ավելի ցածր կարգավիճակ, քան հաստատվել է 2020 թ. պատերազմից հետո: Դա կլինի քաղաքական արկածախնդրություն և միջնաժամկետ հեռանկարում կխաթարի ՀՀ անվտանգությունը:

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնը՝

պահանջում է ՀՀ ապազգային իշխանության անհապաղ հեռացումը,
համարում է, որ գործող իշխանության որևէ խոստում կամ գրավոր պայմանավորվածություն, որով Արցախին կշնորհվի ուղղահայաց իրավահարաբերություն Ադրբեջանի հետ, չունի որևէ լեգիտիմ բնույթ և չի արտահայտում ՀՀ, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերը,
հավատարիմ մնալով իր արժեքային համակարգին, առաքելությանը, նպատակներին ու տեսլականին, մեկ կողմ դնելով քաղաքական տարակարծությունները՝ կանգնած է Արցախի պետության ու ժողովրդի կողքին իր ազատության համար պայքարում,
իր գիտամտավոր ու կազմակերպական պատկառելի ռեսուրսով, թե՛ որպես առաջամարտիկ, թե՛ որպես շարքային զինվոր, պատրաստ է միանալ Արցախի փրկության համար մղվող պայքարին, որին ակնկալում ենք մեր ժողովրդի բոլոր շերտերի վճռական մասնակցությունը»: