Ռուսաստանը բեռնափոխադրումների հետ կապված խնդիրների առաջ է կանգնել
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը հայտարարել է, որ մի քանի միջազգային բեռնափոխադրող ընկերություններ դեռ հրաժարվում են ռուսական ապրանքներ տեղափոխելուց, ինչը ժամանակավոր դժվարություններ է ստեղծում:
«Ներկայումս որոշակի դժվարություններ կան՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հատկապես ոչ բարեկամ պետությունների մի շարք միջազգային բեռնափոխադրող ընկերություններ հրաժարվել են ՌԴ-ի հետ համագործակցությունից։
Ռուսական համարներով բեռնատարների մուտքի՝ ԵՄ սահմանած արգելքը և եվրոպական ապահովագրական ընկերությունների կողմից ՌԴ տարածքում գտնվող եվրոպական բեռնափոխադրողների բեռնատարների ապահովագրական ծածկույթի չեղարկումը ժամանակավոր դժվարություններ են ստեղծում բեռների փոխադրման գործընթացում»,- նշված է գերատեսչության հաղորդագրությունում։