Զելենսկին Բայդենին խնդրել է Ռուսաստանը ներառել ահաբեկչությանը հովանավորող երկրների ցանկում
Ինչպես գրում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին՝ Ոկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խնդրել է Ռուսաստանը ներառել ահաբեկչությունը հովանավորող երկրների՝ ԱՄՆ ցուցակում։
Զելենսկին այս շաբաթվա սկզբին համապատասխան կոչով դիմել է Բայդենին՝ հեռախոսազրույցի ժամանակ։ Իր հերթին, Բայդենը, ըստ թերթի, որևէ պարտավորություն չի ստանձնել կոնկրետ գործողությունների առումով, սակայն ասել է, որ պատրաստ է ուսումնասիրել Մոսկվայի վրա ճնշումը մեծացնելու առաջարկների մի ամբողջ շարք։