«Իշխանության պարագան նույնիսկ «հասկանալի» է, բայց քաղհասարակությունը, որ 2018-ից առաջ որևէ զինվորի մազ ծռվելն էր դարձնում համահայկական աղմուկի պատճառ, լուռ է…». Հակոբ ԲադալյանԿոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանըԵմենի հութիները Կարմիր ծովում հարձակվել են երկու սաուդյան նավթատար նավերի վրաԲաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական ու համազգային քաղաքականոպթյան առաջնային բաղկացուցիչը. ՇարմազանովԻնչու՞ չի կարելի երբեք նույն հարթության մեջ դնել «Արևմտյան Ադրբեջան» զավթnղական ծրագիրը Արցախի հայերի վերադարձի իրավունքի հետ. ադրբեջանագետ0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ինՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող երկու ամերիկյան ռազմական բազաներին. կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
ՀՀ նախագահի աշխատակազմն արձագանքել է Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակի վերաբերյալ լուրերինՊետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց․ Վահե ՀովհաննիսյանՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճի 1,215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը
Չլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա․ Աբրահամյան
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինվորները կալանավորվել են
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ1 միլիարդ դրամ գրավ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Արցախի թեմի առաջնորդը մեկուսացել է. 168․am
Ռուսաստանցի միլիարդատերերը միջոցներն արտասահման են դուրս բերում նաև Հայաստանի միջոցով. BloombergՎարորդական իրավունքի վկայական ստանալու համար գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում․ իրավապահները կապարակնքել են տոնավաճառի տաղավարների մի մասը
Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 23-ի դրությամբՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՕկուպացված Ակնայում խոշոր հրդեհ է բռնկվել
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
Ուկրաինան շարունակում է հարվածել Ռուսաստանում գտնվող նավթավերամշակման գործարաններին ու պահեստներինԱՄՆ-ն B-1 ռմբակոծիչով հարված է հասցրել ԻրանինՄԻՊ-ն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամասԻրանը հայտնել է Իրաքի հետ սահմանային անցակետում ԱՄՆ-ի կողմից հարվածի մասին. կան զոհեր և վիրավորներԵրեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև
Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor.am
Անչափահասի հնարավոր սեռական շահագործման գործով NEWSPRESS-ի բացահայտումից հետո ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
Ստամբուլում nւժեղ փnթորկի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»«Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին ՄարտունիումԹրամփն Իրանի հետ պատերազմն ընդհարում է անվանելՈրքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»ՀՀ նախագահի ինստիտուտը վերածվեց ներկայացուցչական կառույցի. «Ժողովուրդ»Արմավիր քաղաքի կահույքի արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. ՍուրենյանցԵրբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Նարեկն իմ ուսանողն էր. Տիգրան Աբրահամյանը՝ զինվորի մահվան մասին
Զինծառայողի մահվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ
Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինի

Արցախի մեր հայրենակիցները խորհրդարանի հայտարարությամբ վերահաստատեցին, որ չեն հանձնվում, իսկ ինչ է, Հայաստանը հանձնվո՞ւմ է․ Վազգեն Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Պատմությունը վկայում է, որ պայքարով պարտված ազգերը վերականգնվում են, հանձնվող ազգերը՝ վերանում:

Արցախի մեր հայրենակիցները խորհրդարանի հայտարարությամբ վերահաստատեցին, որ չեն հանձնվում։ Իսկ ինչ է, Հայաստանը հանձնվո՞ւմ է։ Ո՛չ։ Հանձնվելու կոչերը գալիս են միայն այս իշխանություններից և նրանց կողքին գտնվող փոքրաթիվ մարդկանց խմբից։

Այդ կոչերը գալիս են վախկոտությունի՞ց, թե տգիտությունից, նյութական ու անձնական շահագրգռվածությունի՞ց, թե իրենց գաղափարներից, արդեն կարևոր չէ։ Նրանք մեր պետությունն ու ժողովրդին տանում են կործանման։

Տրդատ թագավորի ժամանակ Հայաստանի տարածքը 320 հազար քառ․ կմ էր, այն ժամանակվա աշխարհի համար՝ մեծաթիվ բնակչությամբ։ Այժմ մնացել է նվազող 29 հազար քառ․ կմ տարածքով Հայաստան, իսկ այս իշխանությունը հրաժարվում է նաև մեր հայրենակիցներով բնակեցված մեր պատմական ևս մեկ տարածքից՝ Արցախից, որի գոյության և անվտանգության միակ երաշխիքը կարող է լինել կա՛մ Հայաստանի կազմի մեջ, կա՛մ անկախ՝ իր թիկունքին ունենալով Հայաստանը։ Եվ Արցախին սատար կանգնելու պարտավորությունը Հայաստանը ստանձնել է դեռ 1988 թվականին։

Մեր ժողովրդի մեջ միշտ էլ եղել է գաղափարական մի հոսանք, որը հատկապես անհաջողությունների ու պարտությունների ժամանակ ավելի ցայտուն է զգացվել, քարոզվել ու տարածվել՝ եկեք հանձնվենք, նվազեցնենք մեր պահանջները, հրաժարվենք մեր ազգային որոշ արժեքներից, խնդիրներից ու նպատակներից, որ կարողանանք գոյատևել։ Բայց պատմությունը ցույց է տվել, որ տրվելով այդ հոսանքին՝ ոչ միայն չենք կարողացել ապահովել այդ գոյատևումը, այլև ունեցել ենք տարածքային ու մարդկային ավելի մեծ կորուստներ։ Եվ դա բացատրվում է ոչ միայն մեր աշխարհաքաղաքական ու տարածքային առանձնահատկություններով, այլև ընդհանուր խնդիր է բոլոր ժողովուրդների համար։

Այն զարգացած և հզոր պետությունները, որոնց մենք նախանձով ենք նայում, այդ հզորությունն ու բարգավաճումը կերտել են իրենց շահերը պաշտպանելու համառ պայքարով՝ չտրվելով թվացյալ խաղաղության ու գոյատևման պատրանքներին։

Ուստի մեր ժողովուրդն այսօր պիտի ոտքի կանգնի, իր ձեռքը վերցնի երկրի ապագայի համար որոշումներ կայացնելու ղեկը՝ ապահովելու պետության անվտանգությունն ու ժողովրդի արդար, ազատ և բարեկեցիկ կյանքը։

Պետք է հենվել սեփական ուժերի վրա և դառնալ այնպիսի երկիր՝ ազգային, արդար, ուժեղ, ժամանակակից, որի հետ հաշվի կնստեն բոլորը։ Դա լուծելի խնդիր է, աշխարհում բազմաթիվ այդպիսի օրինակներ կան: Եվ այդ ճանապարհին մենք կունենանք իրական դաշնակիցներ ու բարեկամներ։

Այդպիսի երկիր կերտելու առաջին քայլն այսօր Արցախի, նրա իրավունքների ու պահանջների կողքին կանգնելն է»։