Արա, որտե՞ղ էիր ծնկի եկել՝ Ծերեթելիո՞ւմ, դուք գետինը չե՞ք մտնում. Գևորգ Պետրոսյանը՝ Հովիկ Աղազարյանին
Հովիկ Աղազարյանն ասում էր. «Մենք ծնկի էինք եկել, ժողովուրդն եկավ մեզ բարձրացրեց ու ասաց, որ մենք ճիշտ ճանապարհով էինք քայլում: Գնացեք, քայլեք»: «Հայելի» մամուլի ակումբում ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը մեջբերեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին:
Պետրոսյանը, դիմելով ԱԺ իմքայլական պատգամավորին, ասաց. «Արա, որտե՞ղ էիր ծնկի եկել՝ Ծերեթելիո՞ւմ, թե՞ որտեղ... ուզում եմ իմանամ... Օրբելի խաչմերուկո՞ւմ էիր, Շինարարների խաչմերուկո՞ւմ էիր... Որտե՞ղ ես դու, Ազաղարյան Հովիկ, ես քեզ հարց եմ տալիս, ասա՝ որտե՞ղ էիր ծնկի եկել, մենք էլ գանք քեզ օգնենք, բարձրացի ու ման արի քո համար: Բարձրացի, քայլի ու գնա դեպի հավերժություն: Դուք գետինը չե՞ք մտնում»:
Պետրոսյանի խոսքով՝ ընդդիմությունը պետք է քրեական պատասխանատվություն նախատեսող հոդված փորձի ներմուծել Քրեական օրենսգիրք՝ ժողովրդին զանգվածային ծաղրի ենթարկելու համար:
«Սահմանադրության 2-րդ հոդվածում, որ ասվում է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, դա նշանակում է, որ ժողովրդի իշխանությունն առաջին հերթին չունի իրավունք ծաղրել ժողովրդին, բայց այսօր, որ նայում ենք մանդատակիրների ելույթերը, կամ ինչպես ասում են ուսապարկերի, ամբողջը ժողովրդի նկատմամբ ծաղր է: Եվ ոչ միայն ժողովրդի, այլ դրանք խալխլում են ՀՀ անկախությունն ու իշխանությունը: Բոլորի ելույթները նույնն են: Նպատակ ունեն հիմնավորել Նիկոլի վայրահաչոցները»,- ասաց Պետրոսյանը: