Թուրքիայում խոսել են Սև ծովում ականների մասին
Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադիլ Կարաիսմաիլօղլուն կասկածի տակ է դրել Ուկրաինայի՝ Սև ծով լողացող ականներ գործարկելու հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ Թուրքիայի ռազմածովային ուժերի ականակիրները մշտապես պարեկություն են իրականացնում ափամերձ ջրերում։
«Երկու կողմի ականների վերաբերյալ նրանք տարբեր բաներ են ասում, բայց այդքան կարճ ժամանակում նրանք չեն կարող լինել Ստամբուլի ափին մոտ: Մեզ տարօրինակ է թվում, որ Ուկրաինան կարող է բաց թողնել ականները»,- Կարաիսմաիլօղլուի խոսքերը մեջբերում է T24-ը: