Ֆրանսիան պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը․ ակցիա Փարիզում (տեսանյութեր)
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց կազմակերպվել է բողոքի ակցիա` ի պաշտպանություն Արցախի Հանրապետության։ Ցույցի ընթացքում ելույթ է ունեցել նաև Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին, ով իր խոսքում մասնավորապես նշել է, որ եթե ընկնի Արցախը, կընկնի նաև Հայաստանը, ինչն անթույլատրելի է։
Վերջինս նշել է նաև, որ Ֆրանսիան պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը։