Առեղծվածային դեպք Երևանում․ տներից մեկում հայտնաբերվել է դանակի 3 հարված ստացած տղամարդու դի, կողքին՝ դանակ և նամակ (ֆոտո)
Երեւանում, այսօր, ապրիլի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել. Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան 11 փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի տներից մեկի հյուրասենյակում բազմոցի վրա հայտնաբերել են տղամարդու դի։
Այս պահին տեղում աշխատում է քննչական խումբն ու դատական բժիշկը։
Դատաբժիշկը զննելով դին, հայտնեց, որ մարմնի վրա կա դանակից ստացած 3 հարված։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Դեպքի վայրում դիակի կողքին հայտնաբերվել են խոհանոցային դանակ և նամակ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն՝ պարզվում է։

