Սիրիայում հայտնաբերվել են զարինի օգտագործման հետքեր
Սիրիայում հայտնաբերվել են զարինի օգտագործման հետքեր: Նման հետևության են եկել մասնագետները, հետազոտելով թունավոր նյութի 11 ենթադրյալ օգտագործման դեպքեր: Հաղորդում է koresspondent.net-ը:
Արգելված քիմիական զենքի կազմակերպության մասնագետները Սիրիայում հայտանբերել են զարինի կամ դրա նման այլ թունավոր գազի օգտագործման նշաններ: Այս մասին ասվում է ԱՔԶԿ գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջյուի ամենամսյա զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ մարդկանց արյան անալիզը վկայում է, որ ինչ-որ պահի ենթարկվել են զարինի կամ զարինի նման այլ նյութի ազդեցության:
Ինչպես ընդգծում են ԱՔԶԿ-ի փորձագետները, որպեսզի որոշվի, երբ և ինչ հանգամանքներում է հնարավոր նման ազդեցություն` քննություն կանցկացվի:
Նախօրեին ԱՔԶԿ-ում հաղորդել են ԱՄՆ գործարաններից մեկում Սիրիայի քիմիական զենքի ամբողջական ոչնչացման մասին: