Կառավարության ղեկավարից սկսած, բոլոր այն պաշտոնյաները, որոնց քայլերը վնասել են Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, պետք է ենթարկվեն պատասխանատվության. Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«1. Բոլոր այն պաշտոնական հայտարարությունները կամ քայլերը` Կառավարության ղեկավարից սկսած, որոնք վնասել են Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, սեփական քաղաքական շահերի համար նպաստել են մեր ժողովրդի իրավունքների խախտումներին, այդ թվում` տարածքային իրավազորությունը զիջել են Ադրբեջանին, ապoրինի են և որևէ իրավական ուժ ունենալ չեն կարող:
2. Բոլոր այդ պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության»: