Մակրոնը խոսել է Ուկրաինային աջակցություն տրամադրելու մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է Ուկրաինա հրշեջ մեքենաների և շտապօգնության մեքենաների, ինչպես նաև շտապ օգնության սարքավորումների խմբաքանակի տեղափոխման մասին։
Այս մասին ֆրանսիական պետության ղեկավարը գրել է իր Twitter-ում։
«Ի աջակցություն Ուկրաինայի՝ մեր հրշեջներն ու փրկարարները վաղը կմատակարարեն 24 հրշեջ մեքենաներ և շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև 50 տոննա շտապ օգնության սարքավորումներ»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ սա կլինի երկրորդ շարասյունը մեկ ամսվա ընթացքում։
Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ Ուկրաինայում պատերազմի 50 օրվա ընթացքում Ֆրանսիան երկրին մատակարարել է ավելի քան 100 մլն եվրո արժողությամբ զինտեխնիկա։
«Մենք լրացուցիչ հնարավորություններ ենք տալու։ Ես ինձ նվիրել եմ սրան։ Եվրոպայում մենք նույնպես մոբիլիզացնում ենք 1,5 միլիարդ եվրո՝ ուկրաինական ուժերը զինելու համար։ Շարունակելու ենք»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի նախագահը խոսել է նաև նախագահ Զելենսկու հետ իր հեռախոսազրույցի մասին՝ Ուկրաինային աջակցություն հայտնելու համար։