8-րդ հարկից ընկած աղջիկը տեղափոխվում է հիվանդասենյակ
Հունվարի 3-ի երեկոյան Հերացի համալսարանական կլինիկա է հոսպիտալացվել 8-րդ հարկից վայր ընկած երիտասարդ աղջիկ, ծանր վիճակում` բազմակի կոտրվածքներով, ոսկրաբեկորներով վնասված ողնուղեղով։
Անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտություններից անմիջապես հետո նյարդավիրաբույժներն աղջկան վիրահատել են։ Վիրահատությունն անցել է հարթ։ Հետվիրահատական շրջանում աղջկա վիճակը կայունացել է, պարզ գիտակցության է եկել։ Վերջույթների թուլությունը պայմանավորված է ողնուղեղի վնասվածքով։
Հիվանդն այսօր կտեղափոխվի նյարդավիրաբուժության բաժանմունք։ Բժիշկների համատեղ ջանքերով հաջողվեց փրկել 24-ամյա աղջկա կյանքը: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից: