Խերսոնի մոտակայքում տեղի է ունեցել ռուս և ուկրաինացի գերիների փոխանակում
Ուկրաինական ՊՆ–ի ենթակայության տակ գտնվող Հարավ զորամիավորման մամուլի ծառայությունը հայտնում է գերիների փոխանակման մասին։
«Լարված բանակցություններից հետո հնարավոր եղավ պայմանավորվածություններ ձեռք բերել Պոսադ-Պոկրովսկոե գյուղի (Խերսոնի շրջանի Չեռնոբաև համայնք) տարածքում գերիների փոխանակման շուրջ, որտեղ գտնվում էին ռուս զինվորականների 4 գերիներ։ Նրանք փոխանակվել են մեր 5-ի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։