Զելենսկին մեկնաբանել է «Մոսկվա» նավի խորտակումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի հաստատել Ուկրաինայի զինված ուժերի մասնակցությունը ռուսական՝ «Մոսկվա» նավի խորտակմանը։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով BBC-ին տված հարցազրույցում Զելենսկու հայտարարությանը։
«Ես մտածում եմ միայն այն մասին, թե ինչ է կատարվում մեր զորքերի հետ։ Ինձ անհանգստացնում է այն, ինչ կատարվում է մեր բանակի և Ուկրաինայի մեր զինված ուժերի հետ, քանի որ նրանք պաշտպանում են մեր երկիրը»,- ասել է պետության ղեկավարը։
Նա նաեւ նշել է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում ռուսական բանակում, որը հարձակվել է Ուկրաինայի վրա եւ շրջափակել Սեւ ծովը։