Լատվիան վերջին երկու ամսում ախսել է իր ռազմական բյուջեի 1/3-րդը. Էգիլդ Լեւիթս
Լատվիայի նախագահ Էգիլդ Լեւիթսը հայտարարել է՝ իր երկիրը վերջին երկու ամսում Ուկրաինային օգնելու համար ծախսել է իր ռազմական բյուջեի 1/3-րդը։ «Մենք Լատվիայում արդեն մեր ռազմական տարեկան բյուջեի 1/3-րդն ենք ծախսել, որ Ուկրաինային օգնենք, որ կարողանա դիմադրել»,- ասել է նա՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։