Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Միջազգային

Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին կհանգեցնի ամենաանցանկալի հետևանքների

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հինգշաբթի օրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ  Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք լրջորեն կվատթարացնի իրավիճակը ռազմական ոլորտում և կհանգեցնի ամենաանցանկալի հետևանքների։

«Շվեդիայի և Ֆինլանդիայի չեզոք կարգավիճակն ընդհանրապես չէր խանգարում նրանց մերձենալ Եվրամիության հետ, այնուհետև դառնալ դրա անդամ, և, իհարկե, եթե ելնենք ռացիոնալ նկատառումներից, եթե նայենք իրավիճակին, Հյուսիսային Եվրոպայում ապրող ժողովուրդների հիմնարար շահերի տեսանկյունից, ապա ներկայիս իրավիճակը պետք է պահպանվի։ Հակառակ դեպքում դա լրջորեն կվատթարացնի իրավիճակը ռազմական ոլորտում և կհանգեցնի ամենաանցանկալի հետևանքների, որոնցից պետք է խուսափել»,- ասել է փոխնախարարը՝ միևնույն ժամանակ շեշտել, որ  Ռուսաստանի Դաշնությունը դիվանագիտական կապեր է պահպանում Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ։

«Դիվանագիտական կապերը միշտ պահպանվում են, կան դեսպանատներ, բայց Շվեդիան և Ֆինլանդիան միացել են պատժամիջոցներին, նրանք մասնակցում են Արևմուտքում սկսված հակառուսական արշավին, սա է այսօր իրականությունը»,- ասել է դիվանագետը։

Գրուշկոյի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի անհրաժեշտ պաշտպանական միջոցներ, երբ Շվեդիան և Ֆինլանդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին։

«Մենք Ֆինլանդիայի հետ ունենք սահման՝ 1300 կմ, սա կնշանակի ռազմաքաղաքական իրավիճակի արմատական փոփոխություն, և պարզ է, որ մենք ստիպված կլինենք միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու մեր անվտանգությունն ու պաշտպանությունը, սա ռազմական զարգացման ալֆան և օմեգան է»,- ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից Բալթյան տարածաշրջանում միջուկային զենք տեղակայելու հնարավորության մասին հարցին։

Ավելի վաղ The Times-ը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ երկու երկրներն էլ կարող են ՆԱՏՕ-ին անդամակցել այս ամառ։ Թերթի տվյալներով՝ հունիսին Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հայտ կներկայացնի Ֆինլանդիան, ապա կհաջորդի Շվեդիան։ Հինգշաբթի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը կամրապնդի իր արևմտյան սահմանները, եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին, և այդ ժամանակ «այլևս Բալթիկայի որևէ ոչ միջուկային կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող»։