Պեսկովը չի բացառել Պուտինի մասնակցությունը «Անմահ գունդ» ակցիային
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի հայտարարել «Անմահ գնդի» դեմ առ դեմ ակցիային մասնակցելու իր որոշման մասին։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru-ից։
«Դեռ չեմ կարող ասել, հենց այսօր է հայտարարվել։ Մինչ այժմ նախագահը ոչինչ չի ասել իր որոշման մասին»,- ասել է պաշտոնյան՝ խոսելով պետության ղեկավարի ծրագրերի մասին։
Ավելի վաղ «Ռուսաստանի անմահ գունդ» համառուսաստանյան հասարակական շարժման կենտրոնական շտաբի համանախագահ Սերգեյ Մակարովը հայտնել էր, որ 2022 թվականին հիշատակի ակցիան այս տարի կանցկացվի անձամբ։