Աֆղանստանում արտասահմանյան հյուպատոսությունների մոտ պայթյուն է տեղի ունեցել
Աֆղանական Ջալալաբադ քաղաքում, որը գտնվում է երկրի արևելյան հատվածում, մի քանի արտասահմանյան հյուպատոսությունների մոտ պայթյուն է տեղի ունեցել: Հաղորդում է gazeta.ru-ն:
Պայթյունները գրանցվել են Հնդկաստանի, Պակիստանի և Իրանի հյուպատոսությունների մերձակայքում:
Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: