Պեպ Գվարդիոլան ասել է, որ երբեք չի քննադատել «Ատլետիկոյի» խաղը
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի մադրիդյան ակումբի դեմ պատասխան խաղից հետո (0:0, առաջին խաղը՝ 1:0).
«Ես երբեք չեմ քննադատել «Ատլետիկոյի» խաղը, իսկ նրա խաղացողների պահվածքի մասին ոչինչ չունեմ ասելու։ Ես շատ եմ հարգում «Ատլետիկոյին», այս թիմը մեծ արժանիքներ ունի:
Ինձ մի ստիպեք քննարկել ոճերը: Սիմեոնեն իրավունք ունի խաղալ այնպես, ինչպես ցանկանում է»,- ասել է Գվարդիոլան։