Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել Է Անկարայի կողմից հակառուսական պատժամիջոցների կիրառման անիրատեսական լինելու մասին
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարայի միացումը Մոսկվայի դեմ պատժամիջոցներին իրատեսական չէ:
«Մենք հետևում ենք ՄԱԿ-ի պատժամիջոցներին, պահպանում ենք դրանք։ Սակայն առանձին երկրների պատժամիջոցներին միանալու առումով, կարծում եմ, երկրները հասկանում են, որ Թուրքիայի միջնորդական դիրքորոշման դեպքում դա իրատեսական չէ»,- ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ այս մասին նա ասել է NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նախարարը հավելել է, որ Թուրքիան միջնորդական դիրքորոշում ունի, որը նախատեսված է իրավիճակի կայունացման համար: