Կրեմլը հայտարարել է, որ Պուտինը չի հրաժարվում Զելենսկիի հետ հանդիպելուց
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հրաժարվում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից, սակայն անհրաժեշտ է հող նախապատրաստել, իսկ փաստաթղթի տեքստը դեռ չկա, ասել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Վլադիմիր Զելենսկու հետ հեռու չէ, ամեն ինչ կախված է Ռուսաստանի ղեկավարի համաձայնությունից և դիրքորոշումից։