Մոսկվան հայտարարում է Ուկրաինայում 800 ոչնչացված ռազմական օբյեկտների մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայում մեկ օրում ավելի քան 800 ռազմական օբյեկտների ոչնչացման մասին, այդ թվում՝ գրեթե 550 վայրեր, որտեղ հավաքվել են ուկրաինացի զինվորականները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նա նշել է, որ ոչնչացվել է 9 հրամանատարական կետ, 101 հենակետ, Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և կրակային ուժի կուտակման 548 տարածք, 110 հրետանային կրակակետ, S-300 զենիթահրթիռային համալիր։