Էրդողանը կխոսի Պուտինի և Զելենսկու հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ծրագրում է առաջիկա օրերին հեռախոսազրույցներ ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հետ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, NTV-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մեր նախագահը կշարունակի բանակցություններն առաջնորդների հետ առաջիկա օրերին, մենք էլ մեր հերթին մշտական հեռախոսային կապ ենք պահպանում մեր ռուս և ուկրաինացի գործընկերների հետ։ Ես բանակցություններ եմ ունեցել Մոսկվայի հետ բանակցություններում ներկայացված ուկրաինական պատվիրակության հետ։ Մշտական կապեր են պահպանվում։ Մենք բանակցություններ ենք վարում կողմերի հետ և ջանքեր ենք գործադրում հանդիպում կազմակերպելու համար: Նման հանդիպման անցկացումը կախված է Ռուսաստանի ղեկավարի համաձայնությունից»,- մեջբերում է ՌԻԱ Նովոստին նրա խոսքերը։
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները գնահատում է առանց բավարար լավատեսության և հոռետեսության։