Չավուշօղլուն կխոսի Լավրովի և Կուլեբայի հետ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ առաջիկա օրերին ծրագրում է հեռախոսազրույցներ ունենալ ռուս և ուկրաինացի գործընկերներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ։
Այս մասին նա ասել է NTV-ին տված հարցազրույցում։
«Այո, ես պլանավորում եմ, մենք անընդհատ կապ ենք պահպանում»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։