Ռուսաստանը և Ուկրաինան պատրաստվում են ճակատամարտի․ Ավստրիայի կանցլեր
«Պուտինն ու Զելենսկին ռազմական մտածելակերպի մեջ են, բայց երկուսն էլ գիտեն, որ դա ինչ-որ պահի պետք է ավարտվի»: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը՝ հավելելով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դեռ կա բանակցությունների փոքր պատուհան։
Ավստրիայի ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ մինչ այդ Դոնբասում ռազմական գործողությունների սրացում կլինի։
«Երկու կողմերն էլ պատրաստվում են շատ ինտենսիվ և, մարդկային տեսանկյունից, ջախջախիչ ճակատամարտի»,- ասել է Նեհամերը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ավստրիայի կանցլերը այցով գտնվում էր Կիևում, որտեղ հանդիպել էր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այնուհետև երկուշաբթի օրը հայտնի դարձավ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում նրա հանդիպման մասին։