Պահանջում ենք դատախազությունից և ՀԿԿ-ից քննել ՀԱԵ-ի վերաբերյալ զեկույցի օրինականությունը․ «ՀայաՔվե»Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբՆրանց, ում խնայել էին փամփուշտն ու արկը, տարավ կրակը… արցախցի կնոջ հիշողությունը
ՀՀ-ում սպասում են hակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Փաշինյան
Ադրբեջանում մոտ 23 տոկոսով ավելացրել են զինծառայողների աշխատավարձերըՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՏոկաևինԽուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սայաթ-Նովա գյուղումՓաստացի Նիկոլը գնացել-հասել է Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից պատմի Ադրբեջանի ու Թուրքիայի հետաքրքրությունների մասին. Զաքարյան
Կարծում եք՝ պատից նկարը հանելով՝ հերոսի՞ն էլ եք ջնջելու. ջնջել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարը
Իսկ բանակում տասնյակ մահերի մասին ո՞վ պիտի զեկույց պատրաստի ու ազատի այդ աղետից. Տեր Պսակ«Վերջին հանգրվան» ներկայացմամբ Վանաձորի «Բոհեմ»-ը հանգրվանեց ԻջևանումՀրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում2023-ի այս օրը Արցախում քաnu էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան
9-ամյա հայ երեխան հшրձшկման է ենթարկվել Իսրայելում. նրա վրա պղպեղի սփրեյ են փչել (տեսանյութ)
Վտանգը կանխելու նպատակով Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից․ ՆԳՆ300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան
Վազող տողեր

Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է Քրիստոսի արձանի նախագծի իրականացման հետ կապված 3 փաստարկ

Ուշադիր հետևելով Քրիստոսի արձանի շուրջ վերջին շրջանում ծավալված հանրային քննարկմանը՝ ուզում եմ ներկայացնել ընդամենը երեք փաստարկ, որ բացահայտում են այս գաղափարի դրական ներուժը և այս նախագծի իրականացման նպատակահարմարությունը հենց այս շրջանում։ Գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու հավելել.

Սա չի նշանակում, որ չեմ ծանոթացել առկա բոլոր կարծիքներին կամ չեմ հարգում դրանց հեղինակներին, սակայն վստահ եմ, որ նախագծի հանրային, հոգեբանական և տնտեսական օգտակարությունը մի քանի անգամ ավելի կենսունակ է լինելու հակափաստարկների համեմատ։

Փաստարկ առաջին

Քրիստոսի արձանի գաղափարի հիմքում դրվում է ներքին պառակտման հաղթահարման, ազգային համերաշխության, հայկական միասնականության խնդիրը։

Կա՞ արդյոք կասկած, որ այսօր մենք ունենք ներքին պառակտվածության, ներքին բարիկադավորման լրջագույն խնդիր։ Դա շատ վտանգավոր է ցանկացած երկրի, ցանկացած հասարակության համար։ Պառակտված հասարակություններն իրենց պետությունները տանում են նոր խնդիրների ու անհաջողությունների։ Առանց այդ էլ պատմականորեն ստացվել է այնպես, որ մեր ժողովրդի միայն փոքր մասն է ապրում հայրենիքում։

Միլիոնավոր հայեր ապրում են Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Մերձավոր Արևելքում. ամենուր։ Եթե Քրիստոսի արձանը կարող է դառնալ միավորող կառույց՝ սփյուռքի և ներսի հայերի համար, եթե կդառնա կանչող մի նախագիծ՝ Հայաստան բերելով մեր աշխարհասփյուռ հայրենակիցներին, ուրեմն մենք կարող ենք գաղափարը հաջողված համարել։

Եթե տարբեր քաղաքական և այլ հայացքներ ունեցող հայեր կգան արձանի մոտ, և այն կդառնա ներքին թշնամանքից ու ներքին բարիկադավորումից զերծ մի միջավայր, ուրեմն գաղափարը հաջողված է։ Քրիստոսի արձանի գաղափարը, նրա կառուցման բոլոր փուլերը, նրա խորհուրդը դառնալու է ներքին համերաշխության և համահայկականության ուղերձ։

Փաստարկ երկրորդ

Քրիստոսի արձանը դառնալու է տուրիզմի ուժեղ խթանիչ։ Ցանկացած երկրի համար տուրիզմը տնտեսության զարգացման և բյուջետային մուտքերի ավելացման կարևոր աղբյուր է։

Արդյո՞ք մեր տնտեսությունը, մեր քաղաքացիների սոցիալական վիճակն այնքան լավ վիճակում է, որ մենք հեշտությամբ պատրաստ ենք հրաժարվել տուրիզմ խթանող նախագծերից։ Տարածաշրջանում տուրիստների քանակով ամենափոքր թիվը Հայաստանում է։ Կան օբյեկտիվ պատճառներ` մենք չունենք ծով, մենք չունենք աշխարհին կապող երկաթուղի և այլն։ Ամենակարևորը, մենք չենք կարողանում աշխարհին ներկայացնել մեր ունեցածը և քայլեր չենք ձեռնարկում՝ աշխարհի համար ավելի հետաքրքիր ու ավելի գրավիչ դառնալու համար։ Քրիստոսի արձանը դառնալու է թե´ բազմամիլիոնանոց հայկական աշխարհի, թե´ տարբեր ազգերի տասնյակ միլիոնավոր տուրիստների համար ազդակ՝ գալու Հայաստան։

Սրանից պետությունը չի՞ շահելու, փոքր ու միջին բիզնեսը չե՞ն շահելու, Հայաստանում քաղաքացին չի՞ շահելու։ Եթե մի գաղափարից բոլորը շահելու են, ապա ինչու պետք է դեմ լինել դրան։

Փաստարկ երրորդ

Հայաստանի ո´ր անկյունում էլ կառուցվի արձանը, այդ տարածաշրջանը դառնալու է նոր ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման վայր։ Նոր ճանապարհներ, հյուրանոցներ, ժամանցի, հանգստի վայրեր, թանգարաններ, հյուրատներ, բնակարանաշինութուն և այլն։ Հենց սա´ է նշանակում տնտեսական զարգացում, նոր աշխատատեղեր, մարդկանց զբաղվածության խնդրի լուծում։ Պետական քաղաքականությունն ուղղված է այս խնդիրների լուծմանը, պետական քաղաքականությունն ուղղված է դեպի Հայաստան տուրիզմի զարգացմանը, և ահա մասնավոր ներդրողը առաջ է քաշում նման գաղափար և պատրաստակամություն է հայտնում՝ իրականություն դարձնել այն։

Այն երկրները, որոնց հաջողություններով մենք հիանում ենք, երազում այդպիսին դառնալ, զարգացել են հենց այս ճանապարհով՝ պետական նպատակային քաղաքականություն, մասնավոր ներդրումներ, նվազեցված բյուրոկրատիա։ Արձանի գաղափարը պետք է քննարկվեր ոչ թե «կառուցե՞լ, թե՞ ոչ» համատեքստում, այլ՝ Հայաստանի ո՞ր վայրում կառուցել, որովհետև այդ վայրն ունենալու է նկատելի տնտեսական զարգացում։

Ինձ համար՝ որպես գաղափարի հեղինակի, այդ հարցն առաջնային չէ, որովետև Քրիստոսի արձանը ամբողջ Հայաստանի համար է, ողջ հայ ժողովրդի համար է, այն օգուտ է տալու ողջ պետությանը։ Աստված պահապան մեզ բոլորիս...