Նավթի համաշխարհային գները աճում են
Լոնդոնի և Նյու-Յորքի էլեկտրոնային առուվաճառքի բորսայում նավթի համաշխարհային գները սկեսել են աճել: Այս մասին հաղորդւոմ է gazeta.ru-ն:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթն մեկ բարելի համար աճել է 0.16 տոկոս, այն է` 37.28 դոլար մեկ բարելի համար:
Փետրվարյան ֆյուչերսները Նյու-Յորքի WTI նավթի համար աճել է 0.24 տոկոս, հասել է մեկ բարելի համար 36.85 դոլար:
Նախօրեին նավթի գները զգալիորեն աճել են Իրան Սաուդյան Արաբիա հակամարտության ֆոնին: