Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ Բադալյան
Մամուլ

Արժեքային համակարգի համահարթեցումը և «ուսապարկերի» ոդիսականը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Պետության զարգացման ու հեռանկարների տեսանկյունից դրա ներսում արժեքային համակարգը յուրահատուկ նշանակություն ունի։ Դրա շնորհիվ է, որ քաղաքացիները հետևում են որոշակի չափանիշների ու տեղի ունեցող գործընթացները գնահատում դրա շրջանակներում։ Օրինակ՝ արժեքային համակարգի լույսի ներքո է ձևավորվում այն ընկալումը, թե ովքեր են իրենց գործի վարպետները, հերոսները կամ պետության նվիրյալները, որոնք անգնահատելի ձառայություններ են մատուցել երկրին, և նրանց վարքագիծը պետք է ընդօրինակելի լինի մյուսների՝ մասնավորապես մատաղ սերնդի համար։

Փաշինյանի իշխանության օրոք արժեքային համակարգը շարունակաբար հետևողականորեն վարկաբեկվել է, քանի որ ամեն ինչ արվել է եղած արժեքները մեծ թափով քայքայելու և ամեն ինչ համահարթեցնելու համար՝ փոխարենը ներդնելով սեփական «արժեքները», որոնք մերժում են ազգայինն ու բարոյականը, «արժեքներ», որոնք ինքնին մերժում են արժեքային համակարգը։ Օրինակ՝ որևէ անձ մի պահի կարող է հերոսացվել այն կոնտեքստում, որ անգնահատելի ավանդ է ներդրել ու ծառայություններ մատուցել պետությանը (սրա մասին՝ քիչ ներքևում), իսկ հաջորդ օրը այդ նույն անձը կարող է դառնալ հակահերոս, թալանչի կամ կոռուպցիոներ։ Անգամ հակառակը կարող է տեղի ունենալ, երբ օլիգարխի, թալանչիի կամ կոռուպցիոների համարում ունեցողը կարող է իշխանական քարոզչամեքենայի միջոցով մաքրվել, դառնալ «սպիտակ», իշխանական թիմի անդամ, անգամ բարձր պաշտոնի նշանակվել, պատգամավոր դառնալ ու խոսել արդարությունից և «հեղափոխական» արժեքներից։

Այսինքն, այստեղ փաստացի խոսք չի էլ կարող լինել պետությանը մատուցած ծառայությունների մասին, այլ բացառապես Նիկոլին ծառայելու և հպատակվելու պատրաստակամության: Միևնույն ժամանակ, անհասկանալի է, թե ընդհանրապես ինչպիսի արժեհամակարգ է գործում պետական կառավարման մեխանիզմում։ Իշխանությունները ժողովրդի կողմից քվե են ստացել արդյունավետ կառավարում իրականացնելու ու հանրային պահանջները բավարարելու համար, բայց Փաշինյանն իր կադրային քաղաքականության իրականացման հարցում որևէ ձևով հաշվի չի առնում հանրային կարծիքն ու արդյունավետության չափանիշը։ Դրա արդյունքում իրենց պատասխանատվության ոլորտը ձախողած պաշտոնյաները կարող են շարունակել պաշտոնավարել կամ նույնիսկ առաջխաղացում ունենալ։

Իսկ այն պաշտոնյաները, որոնք թեկուզ փոքրիշատե գլուխ են հանում իրենց ոլորտից, շատ շուտով հեռացվում են կամ տեղափոխվում մի այնպիսի բնագավառ, որն իրենց մասնագիտական տիրույթից դուրս է։ Նշանակումների հարցում կադրերի պրոֆեսիոնալության աստիճանը և փորձը ընդհանրապես երկրորդ պլան են մղվել, քանի որ Փաշինյանը առաջնահերթությունը տալիս է նրան, որ իր թիմակիցներին, որոնք միշտ կիլոմետրերով հեռու են եղել կառավարումից, լցնի պետական կառավարման համակարգ։ Ընդ որում, նորից շեշտենք, կարևորը՝ ստրուկի հոգեբանությամբ իր իղձերն իրականացնելն է և թեկուզ ամենակործանարար որոշումներն արդարացնելը:

Այդ մարդկանցից շատերը «փաբակումբային մշակույթի» կարկառուն ներկայացուցիչներ են, որոնք կառավարման համակարգը դիտարկում են որպես պաշտոնները վայելելու վայր։ Իսկ եթե Փաշինյանի կողմից կատարված հախուռն նշանակումների վերաբերյալ հանրությունը հարցեր է բարձրաձայնում, վերջինս միայն մեկ պատասխան ունի, թե դրանք կատարում է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Եվ սա այն հազվագյուտ դեպքերից է, որ նա չի ստում. Փաշինյանն իսկապես միայն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է նշանակումները կատարում, ինչի արդյունքում այնպիսի վիճակ է ստեղծվել, որ պետական կառավարման համակարգում պաշտոնների նշանակված կամ պատգամավոր դարձած մարդկանց ճնշող մեծամասնությունը քաղաքական իմաստով ուսապարկի կարգավիճակից ցածր է գտնվում, ինչի մասին, ի դեպ, ոչ թե մենք, այլ հենց քպականներից մեկն էր ասել։

Ու բնական է, որ հարկատուների հաշվին բարգավաճող «ուսապարկերը», ըստ էության, բացի անիմաստ ու մեծամիտ հայտարարություններ անելուց, ինքնագովությունից և ընդդիմության վրա հոխորտալուց, ոչնչի ընդունակ չեն երկրի շահերը պաշտպանելու տեսանկյունից։ Օրինակ՝ ՔՊ խորհրդարանական խմբակցությունը Արցախում հակառակորդի կողմից իրագործվող հանցագործություններն աշխարհին ի ցույց դնելու և դրա մասին տարբեր հարթակներում որոշումներ անցկացնելու փոխարեն սեփական փիառի համար ԵԽԽՎ-ում Հայաստանի նշանակալի ժողովրդավարական առաջընթացի մասին էր բանաձև անցկացնում։

Սակայն այսպիսի գործելակերպը ոչ միայն արտաքին ճակատին է վերաբերում, այլև ներքին խնդիրներին, որոնք լուծվելու փոխարեն խորանում են՝ երկիրը ձգելով դեպի անդունդ։ Պետությունը համակարգային ու սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ է, գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում, բայց ամենաառանցքային խնդիրներով զբաղվելու փոխարեն իշխանական կառավարիչները խոսում են մանրմունր հարցերի, օրինակ՝ աղամանների ու ծխախոտի դեմ պայքարի մասին։ Ժամանակին Փաշինյանն ասում էր, թե այն մարդիկ, ովքեր խոսում են կառավարության պրոֆեսիոնալության պակասից, իրենք չեն տիրապետում Հայաստանի պրոբլեմների խորությանը։ Ժամանակը ցույց տվեց, որ Փաշինյանին ո՛չ պրոֆեսիոնալիզմն է հետաքրքիր, ո՛չ էլ երկրի պրոբլեմները, այլ միայն աթոռը, որի համար ամեն ինչի պատրաստ է, ԱՄԵՆ ԻՆՉԻ...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: