Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ Բադալյան
Մամուլ

Երբեմն-երբեմն մտածելը առողջությանը վնաս չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայաստանում հանրային տրամադրությունների մեծ փոփոխություն է նկատվում։ Օրեցօր մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր դժգոհ են այս իշխանություններից։ Ճիշտ է, դեռևս կան քաղաքացիներ, ովքեր կուրորեն կամ չցանկանալով սեփական սխալն ընդունել՝ աջակցում են Փաշինյանին, այնուամենայնիվ, նրանք արդեն փոքրամասնություն են։ Հասարակության ստվար հատվածն առաջին հերթին չի համակերպվում խայտառակ պարտության հետ՝ հասկանալով, որ իշխանություններն իրենց խաղաղության օրակարգի ներքո նոր պարտությունների են տանելու երկիրը։ Փաշինյանն այսօր արդեն Հայաստանի ինքնիշխանությունը դարձրել է մանրադրամ։

Մի այնպիսի խայտառակ վիճակում ենք հայտնվել, որ արդեն հակառակորդն է որոշում, թե Հայաստանն ինչպես պետք է վարվի ներքին ու միջազգային հարցերում, կամ ՀՀ վարչապետն ու իշխող ուժը ինչ լիմիտի շրջանակներում պետք է հայտարարություններ անեն, քայլեր կատարեն կամ չկատարեն։ Օրինակ՝ այդ շրջանակում է տեղավորվում այն, որ Փաշինյանը Բանակի օրը հավուր-պատշաճի չնշելու և ադրբեջանական կողմի ակնկալիքները բավարարելու համար անսպասելիորեն «վարակվում» է կորոնավիրուսով կամ հայտարարում է, թե Ղարաբաղը նաև ադրբեջանական է։ Եվ Ալիևը, տեսնելով, որ ՀՀ իշխանությունները համեստ հարսի պես կատարում են իր պահանջները, ժամանակի ընթացքում ավելի է լկտիանում։

Դրա շրջանակներում է, որ Ադրբեջանի նախագահը հիմա էլ պահանջում է, որ Հայաստանը գումար չհատկացնի սպառազինությունների ձեռքբերման համար, միևնույն ժամանակ, Ադրբեջանը որքան գումար ուզենա, այնքան էլ կարող է հատկացնել նույն բանի համար։ Արդեն իսկ հստակ է, որ իր նորանկախ պատմության ընթացքում Հայաստանն այսքան նվաստացած վիճակում չի եղել։ Եվ եթե ՀՀ իշխանությունները շարունակեն «անվտանգության համար սպառնալիք չստեղծելու» անվան տակ զիջումներ կատարել հակառակորդին, ինչպես կատարում են հիմա, ապա նույնիսկ դժվար չի լինի պատկերացնել, թե մինչև ուր կարող են հասնել թուրք-ադրբեջանական պահանջները։ Եվ բնական է, որ այսպիսի իրավիճակում իշխանություններից խոր հիասթափությունն ու հանրային դժգոհություններն արդեն գործնական տեսք են ստանում։

Եվ ընդդիմության այս տարվա առաջին հանրահավաքն ինքնին ցույց տվեց, որ իշխանությունների քաղաքականության դեմ հուժկու հանրային դիմադրության ռեսուրս կա։ Իսկ այդ հանրային ռեսուրսի անհանգստության հիմնական ուղղությունը կապված է Արցախի հետ, քանի որ, մեծ հաշվով, Արցախից է կախված նաև Հայաստանի ապագան։ Իսկ այն քայլերին, որոնց իշխանությունն ուղղակի ընդունակ չէ, ընդդիմությունն է փորձում իրականացնել՝ չնայած որ չունի իշխանական համապատասխան լծակներ։

Թերևս այս առումով խորհրդանշական էր, որ ընդդիմությունը նախաձեռնեց Ֆրանսիայի հրապարակում Արցախի դրոշի տեղադրումը, ապա խորհրդարանի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնեցին այցելություն դեպի Արցախ (թեկուզ դա չհաջողվեց, բայց դա արդեն այլ թեմա է), որին նախորդեց ԱԺ ամբիոնի վրա Արցախի դրոշի տեղադրումը։ Ընդդիմության նմանատիպ գործողությունները պայմանավորված են Արցախի կողքին լինելու հրամայականով։ Միևնույն ժամանակ, ընդդիմության գործողությունները իրենց ենթատեքստում կարևոր ուղերձ են պարունակում՝ ուղղված իշխանություններին։ Պատերազմից հետո Փաշինյանը որևէ փորձ անգամ չի կատարել Արցախ այցելելու։

Իսկ եթե պատահել է, որ պաշտպանության կամ արտաքին գործերի նախարարներն Արցախ են այցելել, ապա Ադրբեջանը դրան շատ կոշտ է արձագանքել։ Դրանից հետո Հայաստանի իշխանությունները միայն Ադրբեջանին գոհացնելով են զբաղված։ Հենց այս տրամաբանության շրջանակներում է տեղավորվում իշխանությունների ահռելի վախը Արցախի դրոշից՝ որպես պետականության սիմվոլի: Այն աստիճան, որ ոչ միայն նիկոլամերձ ԱԺԲ-ն է փողոցում կռիվ տալիս դրոշի դեմ, այլև հատուկ այն հեռացնելու «առաքելությունն» իրականացնելու համար քպական պատգամավորը ուղարկվում է ԱԺ ամբիոնի մոտ։

Փաստացի, դրոշի թեման լակմուսի թղթի դեր կատարեց՝ պատռելով իշխանական թիմի իրական դեմքը, քանի որ նրանց հոգեխանգարմունքի հասցրեց, և իշխանական պատգամավորները սկսեցին մեկը մյուսի հետևից անբովանդակ ու լալահառաչ մեղադրանքներ տեղալ ընդդիմության հասցեին։ Ընդ որում, նրանցից ոմանք նույնիսկ այնպիսի հայտարարություններ էին անում, որ նրանց տեքստերը տրամաբանության ու բանականության հանդեպ բռնություն կարելի է համարել: Մնում էր միայն ասել՝ տղերք, ձեզ խաբել են, թե իբր երբեմն մտածելը առողջությանը վնաս է:

Ինչ վերաբերում է ձևակերպումներին, ապա երբեմն դա նման է այն վիճակին, երբ ցեխի մեջ հայտնված, ցեխին սովոր մեկն անընդհատ բոլորին ասի, թե նրանց տեղը ցեխի մեջ է... Ի դեպ, քպականներին ակտիվորեն ձայնակցում էր ադրբեջանական մամուլը՝ Հայաստանի ընդդիմությանը մեղադրելով ռևանշիստական ձգտումների, Փաշինյանի իշխանությունը տապալելու և «խաղաղության օրակարգը» ձախողելու փորձերի մեջ։ Պատահականությո՞ւն է: Հազիվ թե...» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: