Ջո Բայդենը պետք է աջակցի Ուկրաինայում դեէսկալացիային, ոչ թե «կրակի վրա յուղ լցնի». ՉԺՀ ԱԳՆ
Միջազգային հանրությունը, հատկապես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է աջակցի Ուկրաինայում դեէսկալացիային, ոչ թե «կրակի վրա յուղ լցնի»՝ «ցեղասպանության» մասին իր դատողություններով, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։
ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը խոսել է ուկրաինական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին՝ կարծիք հայտնելով, որ շահագրգիռ բոլոր կողմերը պետք է զսպվածություն ու սառնասրտություն ցուցաբերեն։
«Հարկավոր է հնարավորինս շուտ ավարտել ռազմական գործողություններն ու հակամարտությունը՝ հումանիտար աղետից խուսափելու համար։ Միջազգային հանրության բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն լարվածության թուլացմանը, կարիք չկա կրակի վրա յուղ լցնել",- հավելել է նա։