Վրաստանի խորհրդարանի նախագահը Ուկրաինա կմեկնի
Ինչպես հաղորդու է «Ինտերպրեսնյուսը»՝ Վրաստանի խորհրդարանի երկու պատվիրակություններ կայցելեն Ուկրաինա։ Խորհրդակցություններից հետո Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է՝ մեկ պատվիրակության շուրջ համաձայնության գալ չի հաջողվել։
Առկա տեղեկատվության համաձայն՝ խորհրդարանի նախագահը այս շաբաթվա վերջին Ուկրաինա կմեկնի։ Այս փուլում հայտնի չէ, թե ով է նրան ուղեկցելու, սակայն, ըստ ընդդիմադիրների, դուրս գալով խորհրդարանի նախագահի աշխատասենյակից, նրանք չեն լինի պատվիրակության կազմում։