ԱՄՆ նախագահն Ուկրաինային ռազմական աջակցության նոր փաթեթ է հաստատել. The Hill
The Hill պարբերականը, հղում անելով անանուն աղբյուրին, հայտնել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 13-ին հաստատել է Ուկրաինային 750 մլն ԱՄՆ դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթը:
The Hill-ի փոխանցմամբ՝ դեռևս հայտնի չէ, թե երբ է Բայդենը մտադիր պաշտոնապես հայտարարել նոր մատակարարումների մասին: