«Գազպրոմ էքսպորտ»-ը դադարեցնում է թուրքմենական բնական գազի ներկրումը
Ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը հայտնել է 2016թ. հունվարից թուրքմենական բնական գազի ներկրումը դադարեցնելու մասին: Այս մասին տեղեկացրել է «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի մամուլի ծառայությունը, գրում է Ռիա Նովոստին:
«Նման որոշման հիմքում ընկած են գազի միջազգային շուկայում փոփոխվող իրավիճակը, ինչպես նաև առանձին տնտեսական և ֆինանսական հարցերը, որոնք ծագել են «Գազպրոմ էքսպորտի» մոտ»,- հայտնել են «Թուրքմենգազից»: