Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին Երկրորդ

Արցախյան կարգավորման մասին. Ավետիք Չալաբյան

Ապրիլի 13-ին, ելույթ ունենալով ՀՀ Ազգային ժողովում, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մինչ այժմ առավել համակարգված կերպով շարադրեց իր մոտեցումները Արցախյան կարգավորման վերաբերյալ։ Դրա հիմքում հետևյալ թեզերն են՝

ա) Հայաստանը այդքան ուժ չունի Արցախը Ադրբեջանից անջատելու համար, առավել ևս, որ Ադրբեջանի թիկունքին Թուրքիան է

բ) Արցախի հարցում Հայաստանի համառությունը չի ընկալվում միջազգային հանրության կողմից, և կարող է արդեն Հայաստանի համար անվտանգային լուրջ խնդիրների բերել

գ) Պետք է հրաժարվել Արցախի Ադրբեջանից անջատելու գաղափարից, և փոխարենը կենտրոնանալ Ադրբեջանի կազմում նրան այնպիսի կարգավիճակը ստանալու համար, որը երկարաժամկետ հեռանկարում կերաշխավորի հայ բնակչության իրավունքները և բնականոն զարգացումը

դ) Հայաստանի շահերից է բխում համապարփակ խաղաղության պայմանագրի արագ կնքումը, քանի որ ժամանակը աշխատում է Ադրբեջանի օգտին, և այն մեր համար նորանոր խնդիրներ է ստեղծում

Կարելի էր միանգամից կոշտ պարսավանքի ենթարկել Նիկոլ Փաշինյանին այս փաստացի պարտվողական մոտեցումը բարձրաձայնելու համար, սակայն հաշվի առնելով, որ նրա թեզերն ազդում են հանրային գիտակցության վրա, փոխարենը կենտրոնանամ առանցքային հակաթեզերի վրա, բնականաբար, նրանք ավելի ընդգրկուն են՝

ա) Հայաստանը բավարար ռեսուրսներ ունի պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից։ Դա ակնհայտ դարձավ 2016 թ․ պատերազմի ժամանակ, դա ակնհայտ էր նաև 2020 թ․, երբ պատերազմը ավարտվել ոչ թե հայկական բանակի պարտությամբ մարտի դաշտում, այլ իշխանությունների կողմից անհեթեթ կապիտուլյացիոն զինադադարի ստորագրմամբ, որով առանց կռիվ հանձնվեց հայկական ուժերի կողմից վերահսկվող (և ատամներով պահած) արցախյան տարածքների մեծ մասը։ Հայկական բանակի կարողության մեծ մասը պատերազմից հետո էլ պահպանվել է, իսկ տեղի ունեցած բոլոր սահմանային բախումների ընթացքում Ադրբեջանը ավելի մեծ կորուստներ է կրել, ուստի նրա ամենազորության մասին խոսակցությունները իրականում ալիևյան պրոպագանդա են։
աա) Թուրքիան, իհարկե, լրջագույն սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար, բայց Թուրքիայի անմիջական ագրեսիան կբերի հակազդեցության տարածաշրջանային այլ խաղացողների, առաջին հերթին Ռուսաստանի և Իրանի կողմից, նրանք դրա մասին ոչ միայն բազմիցս հայտարարել են, այլև գործով են դա ապացուցել, ներառյալ վերջերս, և Իրանը իր զինված ուժերը մոտեցրեց ադրբեջանական սահմանին և սկսեց ուղղակի սպառնալ նրան՝ Հայաստանի վրա հարձակվելու դեպքում։ Չի կարելի բացառել, որ որոշակի իրավիճակում Թուրքիան գնա այդպիսի արկածախնդրության, սակայն այսօր այդպիսի իրավիճակ չկա, ու հայ ժողովրդին նոր կոտորածով Փաշինյանին պետք չի վախեցնել։

բ) Արցախի հարցում միջազգային հանրությունը ընկալում է Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, և դրա ակնհայտ արտահայտությունը Մադրիդյան սկզբունքներն էին։ Միջազգային հանրությունը (ավելի ճիշտ ԵԱՀԿ ՄԻնսկի խումբը) կվերադառնա այդ սկզբունքներին, եթե հայկական կողմը համառություն և հետևողականություն դրսևորի, և ի վերջո ակնհայտ դարձնի, որ այն պատրաստ է երկարատև պայքարի, սակայն Արցախը չի թողնի Ադրբեջանի ենթակայության ներքո։

գ) Եթե Հայաստանը հրաժարվի Արցախը Ադրբեջանից անջատելուց, և թողնի Ադրբեջանի ենթակայության ներքո, նույնիսկ որոշակի ինքնավարության կարգավիճակով, կասկած չկա, որ Ադրբեջանի համար ընդամենը ժամանակի հարց է լինելու այնտեղից հայկական բնակչության արտաքսումը, ինչպես այն արել է Նախիջևանի, Գյանջայի, և Ադրբեջանի այլ մասերի հետ։ Հոշոտելով և հայաթափելով Արցախը, Ադրբեջանը կանցնի Սյունիքին, Գեղարքունիքին, և Հայաստանի մյուս մասերին, քանի որ թուլացած Հայաստանը, իր խեղճացած բանակով և բարոյալքված ժողովրդով, այլևս չի կարողանա դիմադրել Ադրբեջանի աճող ախորժակներին։ Որևէ «խաղաղության պայմանագիր» էլ այստեղ չի օգնի, քանի որ Ալիևը բազմիցս արդեն ցույց է տվել (տառացիորեն վերջերս Փարուխում), որ իր համար որևէ պայմանագիր կոպեկի արժեք չունի, և նա միշտ կարող է պատճառ գտնել այն խախտելու համար, եթե դիմացը թույլ և անողնաշար հակառակորդ է։

դ) Հայաստանի շահերից ընդանրապես չի բխում «խաղաղության պայմանագիր» արագ կնքելը, ընդհակառակը, այն բխում է միայն Ադրբեջանի և Թուրքիայի շահերից, որոնք 2020 թ․ պատերազմից նույնիսկ իրենց համար անսպասելի մեծ նվաճումներով են դուրս եկել, և հիմա փորձում են օր առաջ դրանք ամրագրել։ Նրանք հրաշալի հասկանում են, որ այդ նվաճումների զգալի մասը հենց Փաշինյանի «գործունեության» անմիջական արդյունք են, և նրան հաջորդող ցանկացած ազգային իշխանություն փորձելու է դրանք վերախաղարկել, ուստի փորձում են շտապ ամրագրել, քանի Փաշինյանը չի կորցրել իշխանությունը։ Դրանց ամրագրումը, սակայն, ազգային աղետ կլինի մեր համար, մի նոր Կարսի պայմանագիր, որի դժնի հետևանքները մենք մինչև հիմա կրում ենք։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը շտապում է ավարտին հասցնել իր և իր պատվիրատուների կողմից սկսած հակազգային նախագիծը, և դրանով ամրագրել իր իշխանությունը։ Սակայն նա պետք է հաշվի առնի, որ այս անգամ իր թեզերը հակազդեցության են բերելու հասարակության բազմաթիվ շերտերից։ Եթե Փաշինյանը և իր կողմնակիցները համոզված են իրենց թեզերի ճշմարտացիության մեջ, նրանք պետք է գնան հանրաքվեի, և առաջարկվող «խաղաղության» (իրականում նոր կապիտուլյացիայի) պայմանագրի համար համաժողովրդական աջակցություն ստանան։ Այլապես, նրանց ակնկալիքը, որ այս անգամ էլ կկարողանան ժողովրդի թիկունքում նոր կապիտուլյացիոն պայմանագիր կնքել և ջուրը նետել նրա 30-ամյա պայքարի արդյունքները, բերելու է հանրային լայն դիմադրության, Փաշինյանի լեգիտիմության վերջին փշրանքների վերացման, և նրա ձախորդ իշխանության անփառունակ վախճանին։