Բրիտանացիների կեսից ավելին կարծում է, որ Ջոնսոնը պետք է գնա
Բրիտանացիների կեսից ավելին կարծում է, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը պետք է հրաժարական տա Դաունինգ Սթրիթի սկանդալի պատճառով, ըստ YouGov-ի հարցման:
Երեքշաբթի Ջոնսոնը ներողություն խնդրեց Դաունինգ սթրիթում COVID-19-ի արգելափակման ժամանակ խնջույքի համար և ասաց, որ վճարել է համապատասխան տուգանքը:
Հարցին, թե հրաժարական կտա՞ տուգանքի պատճառով, վարչապետը պատասխանեց․ Ես ուզում եմ կարողանալ շարունակել կատարել իմ մանդատը և լուծել երկրում առկա խնդիրները»։