Պուտինը հանձնարարել է պատժամիջոցների պատճառով վերակազմավորել լոգիստիկան Արկտիկայում
Ռուսաստանը պետք է վերակառուցի Արկտիկայում իր գործունեության լոգիստիկան։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը տարածքի զարգացմանը նվիրված հանդիպմանը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Երկրի ղեկավարի խոսքով՝ պատժամիջոցների պատճառով խափանվել են տրանսպորտային շղթաները, որոշ արտասահմանյան ընկերություններ չեն կատարում իրենց պարտավորությունները։ Ուստի երկիրը պետք է փոխի իր մոտեցումը։
«Բոլոր պատասխանատու գերատեսչությունները, որոնք ներգրավված են Արկտիկայում, պետք է գրագետ և արագ վերակազմակերպեն իրենց աշխատանքը, առաջին հերթին, որպեսզի տարածաշրջանի արկտիկական տարածքների բնակիչներին, հերթափոխով աշխատողներին, ձեռնարկություններին և սոցիալական հաստատություններին անխափան ապահովեն սննդով և դեղորայքով, վառելիքով»,- ընդգծել է Պուտինը։