Վլադիմիր Պուտինը նպատակ ունի հաղթանակի հասնել մինչև մայիսի 9-ը․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Point շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն իր հարձակումը կենտրոնացրել է Դոնբասի վրա և նպատակ ունի հաղթանակի հասնել մինչև մայիսի 9-ը։ Այս մասին ապրիլի 12-ին հայտնել է BFM հեռուստաալիքը։
Պուտինն ուղղված է «մայիսի 9-ի փառահեղ զորահանդեսին»,- ասել է Մակրոնը, և դժվար թե կարճաժամկետ հեռանկարում նրան բերեն բանակցությունների սեղանի շուրջ։
Պատասխանելով այն պատճառների մասին հարցին, որոնք դրդեցին իր ռուս գործընկերոջը ներխուժել Ուկրաինա՝ Մակրոնն ընդգծել է, որ «Պուտինի դժգոհությունը վերածվել է պարանոյայի»։