Մեդվեդևն ուկրաինական իշխանություններին անվանել է «հրեշներ»
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել Ուկրաինայի իշխանություններին, ովքեր «ցանկանում են ապացույցներ կորզել Վիկտոր Մեդվեդչուկից, նայել շուրջը և գիշերը փակել դռները»։
«Որոշ հրեշներ, ովքեր իրենց անվանում են «ուկրաինական իշխանություն», հայտնում են, որ ցանկանում են ապացույցներ կորզել Վիկտոր Մեդվեդչուկից, այնուհետև «արագ և արդարացիորեն» դատապարտել նրան, այնուհետև փոխանակել բանտարկյալների հետ», - ասել է Դմիտրի Մեդվեդևը։
Նա ընդգծել է, որ այդ «գործիչները» պետք է ուշադիր նայեն շուրջը և «գիշերը ուժեղ փակեն դռները, որպեսզի չհայտնվեն փոխանակված անձանց թվում»։