Ուկրաինան ստացել է «կամիկաձե անօդաչու սարքեր». Պենտագոն
Ամերիկյան իշխանություններն Ուկրաինա են մատակարարել «Switchblade» կամիկաձե անօդաչու սարքերը։ Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«Առաջին 100 դրոնն ուղարկվել է»,- ասել է Քիրբին։
Պենտագոնի խոսնակը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «հասկացրել է», որ իշխանությունները կշարունակեն ուղիներ փնտրել՝ օգնելու Ուկրաինային պաշտպանվել Ռուսաստանի Դաշնությունից։
«Այդ պատճառով, իհարկե, չեմ բացառում նման համակարգերի լրացուցիչ մատակարարումները ապագայում»,- եզրափակել է նա։