Չինաստանում այրվող ավտոբուսում 14 մարդ է մահացել
Չինաստանի հյուսիս-արևմուտքում ուղևորատար ավտոբուսի բռնկման հետևանքով 14 մարդ է մահացել, առնվազն 30 մարդ տուժել է: Հաղորդում է vesti.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան Ինչուան քաղաքում:
Հրշեջները անմիջապես հասել են դեպքի վայր, բայց արդեն հանգցնելու ոչինչ չկար: Տուժածներին հասցրել են հիվանդանոց: Ողբերգության պատճառները դեռևս բացահայտված չէ:
Չինաստանում ավտոբուսները ավելի վաղ ևս այրվել են: Պատահել է, որ դրանք այրել են հոգեպես անառողջ մարդիկ: