ԱՄՆ-ն նախատեսում է հայտարարել Ուկրաինային 750 մլն դոլարի լրացուցիչ ռազմական օգնության մասին
Ապրիլի 13-ին ԱՄՆ-ն նախատեսում է հայտարարել Ուկրաինային 750 մլն դոլարի լրացուցիչ ռազմական օգնության մասին, այս մասին երկու աղբյուրների վրա հղումով գրում է Reuters-ը։
«Նախագահ Բայդենի վարչակազմը չորեքշաբթի օրը կհայտարարի Ուկրաինային լրացուցիչ 750 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին»,- ասել են գործակալության աղբյուրները։ Դրանցից մեկը պարզաբանում է, որ Սպիտակ տունը դեռ վերջնական որոշում չի կայացրել, թե այս փաթեթով ինչ զինատեսակներ են մատակարարվելու Ուկրաինային։
ԱՄՆ-ի ռազմական օգնության նախորդ փաթեթը հայտարարվել էր մարտի կեսերին, որը կազմում է 800 մլն դոլար։