Եթե գումար հատկացվի Հայաստանին զինելու համար, մենք դա կընկալենք որպես ոչ բարեկամական քայլ. Ալիև
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ մենք ոչնչացրել ենք 4-5 միլիարդ դոլար արժողությամբ հայկական տեխնիկա»։ Այս մասին ապրիլի 12-ին այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով, եթե Հայաստանին սպառազինության համար այդքան զգալի միջոցներ չհատկացվեին, ապա Երևանը «գլուխ կխոնարհեր և համաձայնության կգնար» Բաքվի հետ։
«Հետևաբար, եթե գումար հատկացվի Հայաստանին զինելու համար, մենք դա կընկալենք որպես ոչ բարեկամական քայլ և համապատասխան կերպով կարձագանքենք», - ընդգծել է Իլհամ Ալիևը։