Փառուխ լեռն այսօր մեր վերահսկողության տակ է, այնտեղ ադրբեջանական դրոշն է ծածանվում. Ալիև
«Խաչինչայ ջրամբարը գտնվում է անմիջապես Փառուխ լեռան տակ՝ անմիջապես Փառուխ գյուղի վերևում, և հայերի մարտական դիրքերը վտանգել են այդ ջրամբարի շահագործումը»,- ապրիլի 13-ին Բաքվում կառավարության նիստի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Դա մեծ վտանգի աղբյուր էր։ Այնտեղից և այլ գյուղերից մի քանի անգամ կրակ է բացվել Աղդամի ուղղությամբ։ Փառուխ սարը, իմ կարծիքով, հիմա հայտնի է ամբողջ աշխարհում, լեռն այսօր մեր վերահսկողության տակ է, այնտեղ ադրբեջանական դրոշն է ծածանվում»,- ասել է Ի.Ալիևը։
Նախատեսվում է վերակառուցել Տերտերչայի ձախափնյա ջրանցքը, Աղդամի, Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջանների ջրային կառավարման համալիրը՝ ներառյալ ջրի աղբյուրների հայտնաբերումը։