Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին Երկրորդ

Գործ ունենք վախերով առաջնորդվող քաղաքական թիմի հետ․ Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2021թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշված է. «Կառավարությունն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը խաղաղությունն է»:

Աշխարհի որևէ երկրի կառավարության ծրագրում նման անհեթեթ և անտրամաբանական միտք չեք գտնի մի պարզ պատճառով. խաղաղությունը ոչ թե միջոց է անվտանգության ապահովման համար, այլ նպատակ, որին հասնելու համար գործի են դրվում անվտանգության բոլոր մեխանիզմները և երկրի ամբողջ ներուժը:

«Խաղաղության» մասին վերոհիշյալ նախադասությունն էլ հուշում է, թե ինչու է Հայաստանի կառավարությունը վարում այսպիսի խղճուկ արտաքին քաղաքականություն: Հասկանում ես, թե ինչու մեր երկիր, մեր տուն պատերազմ և ավեր բերեցին: Հասկանում ես, թե ինչու են իրենց վախերից և խաղաղության ու անվտանգության մասին արմատապես սխալ պատկերացումների հետևանքով շարունակում ճակատագրական սխալների շարանը:

Խորհրդարանական ընդդիմությունը Արցախին աջակցելու, Արցախի թիկունքին կանգնելու համար Երևանի կենտրոնում բազմահազարանոց հանրահավաք է անում, իսկ վարչախումբը և խորհրդարանական ՔՊ խմբակցությունը կարծում է, որ այսպես խաթարում են մեր երկրի, այդ թվում նաև Արցախի անվտանգությունը: Խորհրդարանական ընդդիմությունը խորհրդանշական գործողություն է իրականացնում՝ խորհրդարանում ամրացնելով Արցախի դրոշները և հայտարարում Արցախ մեկնելու մասին, իսկ ՔՊ-ականները վախերից դրդված հայտարարում են, թե այդպես վտանգում ենք արցախցիներին:

Գործը հասավ նրան, որ ՔՊ-ականները խորհրդարանական ընդդիմությանը մեղադրեցին ադրբեջանական զինված ուժերի հետ համագործակցության մասին: Պատկերացնո՞ւմ եք, Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ ուղիղ կապ ունեցողները նման մեղադրանք են ներկայացնում ընդդիմությանը:

Եվ եթե հանկարծ Արցախում կամ, Սյունիքում տեղ գտնեն ադրբեջանական զինված սադրանքներ, ապա դրա ամբողջ պատասխանատվությունն ընկնում է խորհրդարանական քաղաքական մեծամասնության վրա:

Իրականությունն այն է, որ վախերը թույլ չեն տալիս սթափ նայել իրավիճակին: Վախերը ՔՊ-ականներին և նրանց առաջնորդներին թույլ չեն տալիս առկա իրավիճակում ճիշտ քայլեր, հայտարարություններ և գործաղություններ անել, իսկ իրավիճակը փրկել ցանկացող ընդդիմությանն էլ մեղադրում են ամենածանր հանցանքների մեջ:

Վախից դրդված քաղաքական որոշումը սովորական արկածախնդրություն և բախտախնդրություն է: Վախերից դրդված քայլերը հանգեցրին ծանր և արյունալի պատերազմի:
Վախերից դրդված գործողությունները հանգեցրին տարածքային և մարդկային կորուստների Սյունիքում և Գեղարքունիքում:

Վախերից դրդված էլ վարչախումբն Ադրբեջանից չի պահանջում ազատ արձակել բոլոր գերիներին և նոր նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Վախերից դրդված ԱԺ ամբիոնին ամրացված դրոշը հանում են, իսկ հետո հասկանալով, թե ինչ կոպիտ սխալ են անում, արդարանում, թե դրոշը չի կարելի թեք դնել: Հիմա չդնենք ու բացատրենք, թե դրոշն ինչ կերպ կարելի է տեղադրում կամ ինչ կերպ չի կարելի, բայց երբ 1993 թվականին ծնված ՔՊ-ական պատգամավորը Արցախի դրոշը ամուր չտեղադրելու համար մեղադրում է Արցախն ազատագրած Ռոբերտ Քոչարյանին ու Սեյրան Օհանյանին, արդեն իսկապես դժվար է ինչ-որ բան ասել: Դժվար է ինչ-որ բան ասել նրանց, ովքեր վախից դրդված պատերազմի օրերին Ստեփանակերտում, նախագահականի շենքի վրայից իջեցրել էին Արցախի դրոշը և այն վերատեղադրել միայն Արցախում գտնվող Հայաստանի երկրորդ և Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կոշտ դիտողությունից հետո:

Ռոբերտ Քոչարյանն ու Սեյրան Օհանյանն այնքան ամուր էին տեղադրել Արցախի դրոշը, որ երեսուն տարի այն անսասան էր: Վախը թույլ չի տալիս ՔՊ-ական պատգամավորներին ընկալել, որ այդ իրենց կառավարման տարիներին Արցախի դրոշն իջեցվեց Հադրութից ու Շուշիից, Ավետարանոցից ու Քարվաճառից: Դե եթե այդքան թույլ էին տեղադրել, ինչո՞ւ մինչև 2018-ի մայիսը չընկան այդ դրոշները: Հայտարարություններ անելուց առաջ փորձեք հաղթահարել ձեր վախերը և ճիգ գործադրեք նայել իրականության դեմքին:

Ինչպես ասում են, ամեն ինչ շատ պարզ է. գործ ունենք վախերով առաջնորդվող քաղաքական թիմի հետ, որը բախտի բերմամբ, թե պատահմամբ արդեն չորս տարի ղեկավարում է Հայաստանը և այս ընթացքում մեր երկրի և ժողովրդի գլխին արյուն ու ավեր է շաղ տալիս: Վախերը գործող վարչախմբին և ՔՊ-ական պատգամավորներին ամբողջովին կտրել է իրականությունից: Սրա հետևանքով նրանք դարձել են քաղաքական բախտախնդիրներ, իսկ այս տեսակին պետության ղեկը վստահելը խիստ վտանգավոր է, մեղմ ասած, ռիսկային:

Նրանք ցանկացած քննադատության, դիտողության պատասխանում են առասպելական թալանի մասին բղավոցներով: Բղավոցներ, որոնց աղմուկի տակ ավերվում է մեր սուրբ երկիրը:
Իսկ խորհրդարանական ընդդիմությանն էլ այս վիճակում մնում է լինել ավելի խոհեմ, զերծ հուզական և պահի տակ կայացված որոշումներից, ու ոչ մի դեպքում չհայտնվել այն հարթությունում, որտեղ քաղաքական բանավեճերը վերածվում են ցածրակարգ վիրավորանքների: Խորհրդարանական ընդդիմությունը պետք է լինի բարձրության վրա ու գիտակցի, որ երկիրն այս ծանր վիճակից դուրս բերելու առաքելությունը դրված է հենց իրենց ուսերին:

Մեր տղերքն Արցախը պաշտպանելիս, Հայաստանը պաշտպանելիս զոհվել են ոչ նրա համար, որ մենք թույլ տանք ավերել և թուլացնել այս երկիրը: Մեր տղերքն իրենց կյանքն են տվել հայրենիքի համար, որ մենք այնպիսի երկիր կառուցենք, որ ապագան լինի մեր ժողովրդինը, այն ժողովրդինը, որը ապրում, արարում է, հույս ունենալով, որ ունի բարձր գիտակցությամբ օժտված խորհրդարանական ընդդիմություն, որը կարող է և պետք է երկիրը հանել այս վիճակից»։