Հունվարի 5-ը Սուրբ Ծննդյան Ճրագալույցի օրն է
Եկեղեցական օրն սկսվում է երեկոյան ժամը 17:00-ից, ուստի Սուրբ Ծննդյան տոնն սկսում են նշել հունվարի 5-ի երեկոյան եւ հունվարի 6-ին: Հունվարի 5-ին Հայ առաքելական եկեղեցու բոլոր եկեղեցիներում տեղի կունենան ճրագալույցի սուրբ պատարագներ:
Պատարագի ընթացքում վառվում են մոմեր, որոնք մարդիկ տանում են տուն: Եկեղեցուց տարած մոմերը խորհրդանշում են սուրբ լույսը եւ եկեղեցու օրհնությունը: Պատարագներ անցկացվում են նաև Սուրբ ծննդյան օրվա` հունվարի 6-ի առավոտյան: Սովորաբար Սուրբ ծննդյան օրը հայի սեղանին հայտնվում են ձուկ, գինի և չամչով փլավ: