Ուկրաինայում գործում են մոտ 200 վարձկաններ Խորվաթիայից
Խորվաթ լրագրողները պարզել են, որ Ուկրաինայում գործում են մոտ 200 վարձկաններ Խորվաթիայից։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Զագրեբում ՌԴ դեսպան Անդրեյ Նեստերենկոյին։
Ըստ Նեստերենկոյի՝ այդ վարձկանները հայտնվել են Մարիուպոլում դեռևս Ռուսաստանի մասնակցությամբ հատուկ գործողության մասին հայտարարությունից առաջ։
«Ես կարող եմ գործել ոչ թե պաշտոնական տվյալներով, այլ այն տեղեկություններով, որոնք հայտնվել են այստեղ լրատվամիջոցներում։ Խոսքը երկու հարյուր վարձկանների մասին էր»,- պարզաբանեց նա։
Զագրեբում Ռուսաստանի դեսպանը հավելել է, որ որվաթ վարձկանների մասին տեղեկությունը իմացել են տեղի լրագրողները, ովքեր զրուցել են փակ աղբյուրների հետ։
Միաժամանակ դիվանագետը նշել է, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել Խորվաթիայից վարձկանների մասին թվերը։