ԱՄՆ-ը հրահանգել է հյուպատոսության աշխատակիցներին լքել Շանհայը
ԱՄՆ Պետդեպարտամենտը կարգադրել է Շանհայում երկրի գլխավոր հյուպատոսության բոլոր աշխատակիցներին, ովքեր ներգրավված չեն հրատապ խնդիրների կատարման մեջ, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին լքել Չինաստանը, գրում է Коммерсант-ը։
Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել հրաժարվել Չինաստան մեկնելուց։
Հայտարարության մեջ ասվում է, որ հյուպատոսական անձնակազմի դուրսբերումը կապված է COVID-19-ի դեպքերի թվի աճի և սահմանված խիստ կարանտինային սահմանափակումների, ինչպես նաև Չինաստանի իշխանությունների «կամայականության» հետ։