Վահագն Ալեքսանյանին «Քոռ խոզ» անվանելու համար քաղաքացուց վերցրել են անձնագիրը
«Քոռ խոզի» գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Նա մասնավորապես նշել է․
««Այսօր իմ պաշտպանյալ Արմեն Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել Վահագն Ալեքսանյանին «Քոռ խոզ» անվանելու համար:
Պարոն Ասատրյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրությունը չեռանալու մասին:
Պաշտպնական կողմը նախապատրաստում է մի շարք միջնորդություններ, այդ թվում դատադիմանկարային, քանի որ արարքը կարող է համարվել ծանր վիրավորանք բացառապես այն պարագայում, երբ վարույթով հերքվի, որ արտահայտությունը չի համապտասխանում իրականությանը»: